ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News
Մերձավան բնակավայրում տեղի ունեցած դեպքի առթիվ քրեական հետապնդում է հարուցվել 9 անձի նկատմամբ, որոնցից 3-ը ձերբակալված են: Այս մասին 24News-ին հայտնեց ՔԿ նախագահի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը:
«Նախաքննությունը շարունակվում է»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին զինված հարձակում է տեղի ունեցել Փարաքար համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավարի տան ուղղությամբ, որի ժամանակ հնչել են կրակոցներ, կա 1 զոհ, 1 վիրավոր։
Հերմինե Միքայելյան
--00—ՅՄ