Մերձավանի սպանության գործով ձերբակալվել է ևս 2 անձ․ ՔԿ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News 

9

Մերձավանի սպանության գործով ձերբակալվել է ևս 2 անձ: Այս մասին 24News-ը տեղեկացավ ՔԿ-ից։ 
ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը հայտնեց նաև, որ հանրային քրեական հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբ, որից 6-ի նկատմամբ կիրառվել է կալանք, 3-ի նկատմամբ՝ տնային կալանք, 3-ի նկատմամբ՝ բացակայելու արգելք խափանման միջոցները։

Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին աղմկահարույց դեպք էր տեղի ունեցել Մերձավանում, հարձակում էր եղել Մերձավան համայնքի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել էր Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին՝ Գրիգոր Օհանյանը, 1 անձ էլ վիրավորվում էր ստացել։

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեն վարույթ էր նախաձեռնել, Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանություն), 335-րդ հոդվածի 3-րդ մասի (հանցավոր կազմակերպության կողմից հրազենի, դրա հիմնական բաղադրիչ մասերի, ռազմամթերքի ապօրինի շրջանառություն), 297-րդ հոդվածի 3-րդ մասի (խուլիգանություն՝ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով), 44-155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) հատկանիշներով։

Մերի Մանուկյան

 

--00—ԱՊ