Մերձավանի միջադեպի գործով ևս մեկ անձ է կալանավորվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

screenshot-34-7-770x-770x-1-_x726-quality(90)

Մերձավանում զինված միջադեպի գործով ևս մեկ անձ է կալանավորվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը՝ հավելելով, որ այժմ կալանքի տակ է գտնվում չորս անձ։

«Վարույթն իրականացնող մարմինն առ այժմ չի հստակեցնում, թե ով է կալանավորված անձը և ինչ մեղադրանքով է կալանավորվել, արդյո՞ք այն անձանցից մեկն է, որին իրավապահները փնտրում էին։ Այդուհանդերձ, կարող ենք արձանագրել, որ քրեական հետապնդում իրականացվում է 9 անձի նկատմամբ, իսկ վերաքննիչ դատարանը չի փոխել տնային կալանքի տակ գտնվող անձանց խափանման միջոցները»։

Հիշեցնենք, որ զինված հարձակում է եղել Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավարի տան ուղղությամբ:

«Կա մեկ զոհ և մեկ վիրավոր: Նախաձեռնվել է քրեական վարույթ, դեպքի հանգամանքները պարզվում են»,- հայտնել էին ՆԳՆ-ից:

--00—ՅՄ