ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News
Ռուսաստանը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին համարում է Ուկրաինայի ոչ օրինական նախագահ, սակայն, չնայած դրան, պատրաստ է բանակցություններ վարել նրա հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մեր երկրի վերլուծությունը, որը բազմիցս հնչեցրել է նախագահ Պուտինը, վկայում է, որ պարոն Զելենսկին դե յուրե ունի մեծ խնդիրներ իր օրինականության առումով, բայց նույնիսկ չնայած դրան, ռուսական կողմը բաց է մնում բանակցությունների համար», - Կրեմլի ներկայացուցչի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Ըստ ավելի վաղ ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունների՝ Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է ուղիղ բանակցությունների Պուտինի մասնակցությամբ, եթե դա լինի «միակ կոնֆիգուրացիան»։
--00—ՅՄ