ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News
Փետրվարի 12-ին Ազգային Ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով ընդլայնում է ֆոնդերի ներդրումներ անելու գործիքակազմը՝ հնարավրություն ստեղծելով ուղիղ ներդրումներ կատարել ՀՀ տնտեսության իրական հատվածում, դիվերսիֆիկացնել ներդրումային պորտֆելը, ապահովել ավելի բարձր եկամտաբերություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանը:
«Կարևոր է, որ մենք՝ քաղաքացիներս, ովքեր կենսաթոշակային ֆոնդերի շահառուներ ենք, իրազեկված լինենք, որ հնարավորություն ունենք ընտրություն կատարել գործող ֆոնդերի միջև:
Կենսաթոշակային ֆոնդերը մեր ներդրումն են ապագայի համար, որով, որպես պատասխանատու ծնողներ, կթոթափենք բեռը մեր երեխաների ուսերից»:
--00—ՅՄ