ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը թուրքական «TRT World» անգլալեզու հեռուստաալիքի եթերում անդրադարձել է Պաղեստինի Գազայի հատվածի շուրջ տիրող զարգացումներին:
Նա Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուին մեղադրել է հրադադարը պահպանելու մտադրություն չունենալու մեջ:
«Ցավոք, նպատակը բոլոր գերիներին վերցնելուն պես պատերազմը վերսկսելն է: Որովհետև ամերիկացիներից բացի իրենց կանգնեցնող ոչ ճնշում կա և ոչ էլ ուժ»:
Հիշեցնենք, որ Գազայի հրադադարը կնքվել էր 2025-ի հունվարի 15-ին՝ Եգիպտոսի, Կատարի և ԱՄՆ-ի միջնորդությամբ:
Աղբյուրը՝ Ermenihaber.am:
--00—ՅՄ