Սյունիքում մերկասառույց ճանապարհներից ու ձնաբքերի միջից դուրս են բերվել 4 տասնյակից ավելի մեքենաներ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

Ս

 

ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի կարգադրություններով ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի գլխավորությամբ պարեկային ծառայությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը ողջ Հանրապետությունով, որի պատճառը արդեն մի քանի օր տևած առատ ձյունն ու ճանապարհներին առաջացած մերկասառույցն է։


Shamshyan-ի հաղորդմամբ՝ այսօր՝ փետրվարի 21-ին, որոշ հատվածներում ձյան շերտն ու մերկասառույցը դժվարանցանելի է դարձրել երթևեկությունը տրանսպորտային միջոցների համար ու բազմաթիվ ավտոմեքենաներ չեն կարողանում տեղաշարժվել։

Նման պատկեր է նաև Սյունիքի մարզում ու 2 օր է ՊԾ Սյունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի գլխավորությամբ աշխատում են բավականին գերլարված, անգամ 24 ժամ ռեժիմով։ Միայն այսօր Սյունիքի պարեկները, որոնց մեջ կան նաև կին ծառայողներ, մերկասառույց ճանապարհների ու ձնաբքերի միջից հրելով դուրս են բերել 4 տասնյակից ավելի ավտոմեքենաներ։ 20-ից ավելի վարորդների ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն, իրենց ծառայողական ավտոմեքենաներով տեղափոխել են ապահով վայրեր։
 


Ավելին՝ սկզբնաղբյուրում։

 

 

--00—ՍՊ