«Ինձ փորձում են լռեցնել». Էդգար Ղազարյանի նկատմամբ քրգործ են հարուցել քննադատության համար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

Լեհաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր նախկին դեսպան, քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանին մեղադրանք են ներկայացրել հրապարակային քննադատական խոսքի համար, հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

Էդգար Ղազարյանին մեղադրանք առաջադրվեց ազատ խոսքի համար. ռեժիմն այդպես է գտել։ Ստիպված ենք դրա դեմ պայքարել, նշել է իրավապաշտպանը՝ հավելելով, որ առգրավվել են նաև Ղազարյանի հեռախոսը։

Ղազարյանի նկատմամբ Խխափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, Ղազարյանի նկատմամբ վարչական վերահսկողություն սահմանելու միջնորդություն է ներկայացվելու դատարան։ Իրավապաշտպանը ահազանգում է՝ ռեժիմը ձգտում է Էդգար Ղազարյանին զրկել խոսքի իրավունքից։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Էդգար Ղազարյանն ահազանգել էր, որ նրան հրավիրել են քննչական կոմիտեի՝ ծանր հանցագործությունների քննության բաժին․

«Հանցավոր իշխանությունները հանգիստ չունեն ինձնից։ Այսօր երեկոյան կրկին անգամ հրավիրվել եմ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին՝ այն դեպքում, երբ Երևանի քաղաքապետը հորդորել էր աշխատել կամ տանից դուրս գալ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում»,- գրել էր հասարակական գործիչը։

--00—ՍՊ