ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News
Գյումրու ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը գրում է․
«Արդեն պաշտոնապես նշանակվեցին Գյումրու ավագանու արտահերթ ընտրությունները։
Փաստենք, որ այս արտահերթ ընտրությունները քաղաքային նախորդ իշխանությունների նկատմամբ ՔՊ-ի իշխանազավթման վարքագծի հետևանք է, որը շարունակվում է մինչև օրս։
Վարչական ռեսուրսի բացահայտ և թաքնված կիրառում, ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ ճնշումներ, կեղծ հակաքարոզչություն․ սրանք ՔՊ-ի իշխանազավթման փորձերի գործիքակազմի մի մասն են ընդամենը։
Այս ամենը խոսում է այն մասին, որ ՔՊ-ի օր օրի գահավիժող վարկանիշը Գյումրիում և Հայաստանում արձանագրելու է ՔՊ-ի պարտությունը Գյումրիում։
Միևնույն ժամանակ, շատ կարևոր է, որ գյումրեցին հստակ իմանա բոլոր ուժերի վարքագիծը հետընտրական գործընթացներում՝ կարևորելով ՔՊ-ի հետ ուղղակի կամ անուղղակի համագործակցության բացառումը։
Վստահ եմ, որ գյումրեցիների հետ միասին մեր քաղաքը կազատենք քպ-ական այս կարճաժամկետ իշխանազավթումից»։
--00—ՍՊ