ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News
Իսրայելը մարդասիրական ջանքերի և ռազմական գործողությունների միջոցով Գազայի հատվածից վերադարձրել է 192 պատանդների, որոնցից 147-ը ողջ են, և իշխանությունները մտադիր են վերադարձնել մնացած 63 պատանդներին, այդ թվում՝ սպանվածներին, շաբաթ օրը հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
«Մենք մինչ այժմ վերադարձրել ենք 192 պատանդի, նրանցից 147-ը ողջ են, 45-ը՝ մահացած: ՀԱՄԱՍ-ը դեռևս 63 պատանդ է պահում: Իսրայելի կառավարությունը հաստատակամորեն հավատարիմ է շարունակելու իր վճռական գործողությունները՝ վերադարձնելու մեր ողջ ժողովրդին՝ ողջերին իրենց ընտանիքների գիրկը, իսկ մահացածներին՝ արժանապատիվ հուղարկավորության իրենց հայրենի հողում», - ասել է վարչապետը:
--00—ՅՄ