Փաթեթներում մարիխուանայի նմավող զանգված էր. Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

photo_2025-02-26_18-06-14

Վաղարշապատի համայնքային ոստիկանները փետրվարի 23-ին ստացել էին տեղեկություն, որ Արարատյան փողոցի 40-ամյա բնակիչը տանը պահում է թմրանյութ։
Նույն օրը տեղեկությունը ստուգվեց և հաստատվեց։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում տղամարդն իրավապահներին ներկայացրեց մարիխուանայի նմանվող զանգվածով երեք փաթեթ, ընդհանուր՝ 10 գրամից ավելի։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ՅՄ