Հայտնի են մանրամասներ Ստամբուլում ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունների օրակարգից

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

աա

ԱՄՆ Պետդեպարտամենտում հստակեցրել են Ստամբուլում ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունների օրակարգը․

Երկխոսությունը չի վերաբերելու քաղաքական կամ անվտանգության հարցերին։ Ուկրաինան նույնպես քննարկման թեմա չի դառնա։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը, փոխանցում է CNN հեռուստաալիքը։

Նրա խոսքով՝ խորհրդակցությունների արդյունավետությունն ակնհայտ կդառնա առաջիկայում․ «Այդ քննարկումների կառուցողականությունը շատ արագ կդրսեւորի.կամ հարցերը կլուծվեն, կամ՝ ոչ», — ընդգծել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:  

Նա հավելել է, որ Վաշինգտոնից և Մոսկվայից պատվիրակությունները կքննարկեն դեսպանությունների և հյուպատոսությունների աշխատանքի գործառնական հարցերը:


 

--00—ՍՊ