Ռուսական դեգերումներ․ Արշակ Կորյանը փոխել է ակումբային գրանցումը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

f

Արշակ Կորյանը, ով ժամանակին հանդես է եկել Հայաստանի ընտրանու կազմում՝ մասնակցելով 5 խաղի, փոխել է ակումբային գրանցումը։

Վերջինս պայմանագիր է կնքել Ռուսաստանի երկրորդ լիգան ներկայացնող «Ռոդինա» ակումբի հետ մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։

Մինչ «Ռոդինայի» հետ պայմանագիր կնքելը՝ Կորյանը հանդես է եկել «Տորպեդոյում»։

--00—ՍՊ