ԿԸՀ-ն բաշխել է մարտի 30-ի ՏԻՄ ընտրությունների ՏԸՀ նախագահների ու քարտուղարների պաշտոնները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

photo_2025-03-06_17-30-08

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 6-ին գումարել է հերթական նիստ։ Նիստի ընթացքում իրականացվել է մարտի 30-ի ՏԻՄ ընտրություններին տեղամասային ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումը՝ Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցության, կուսակցությունների դաշինքների միջև։

Բաշխումն իրականացվել է «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով։ 

Նախագահի և քարտուղարի տեղերի բաշխումն իրականացվել է հետևյալ կերպ.

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն`65-ական անդամ նախագահ և քարտուղար,

«Հայաստան» կուսակցությունների դաշինք` 27-ական նախագահ և քարտուղար,

«Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինք` 6-ական նախագահ և քարտուղար։

Գյումրի և Փարաքար համայնքներում ձևավորվելու են համապատասխանաբար  Գյումրիում՝ 82, Փարաքարում՝ 16 ՏԸՀ-ներ։

Տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու մասին հայտերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող են ներկայացվել մարտի 10-12-ը մինչև ժամը 18.00-ն: ՏԸՀ-ում կարող են ընդգրկվել ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացների լիցենզավորման վկայական և ընտրական իրավունք ունեցող անձինք։

--00—ՅՄ