Հայտնի է, թե ով է լինելու Կանադայի հաջորդ վարչապետը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

Capture3

Մարկ Քարնին կիրակի ընտրվել է Կանադայի իշխող Լիբերալ կուսակցության նոր առաջնորդ և կլինի երկրի հաջորդ վարչապետը։ Սրանք ներկուսակցական ընտրությունների արդյունքներն են, որոնցում նա ստացել է այս քաղաքական ուժի անդամների ձայների 85,9%-ը։

Քարնին վարչապետի պաշտոնը կզբաղեցնի միայն այն բանից հետո, երբ գործող վարչապետ Ջասթին Թրյուդոն հրաժարականի պաշտոնական նամակ ներկայացնի: Սպասվում է, որ դա տեղի կունենա մոտ օրերս։ Դրանից հետո Քարնիին առաջարկվելու է կառավարություն կազմել և երդում տալ։

Կանադայի հաջորդ համընդհանուր ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 20-ին, սակայն ակնկալվում է, որ Քարնին արտահերթ ընտրություններ կհրավիրի, որոնք կարող են տեղի ունենալ արդեն գարնանը:

Բանն այն է, որ մարտի 24-ին Ազգային խորհրդարանը կվերսկսի իր աշխատանքը, որը պետք է վստահության քվե տա նոր վարչապետին։ Հաշվի առնելով, որ լիբերալները մեծամասնություն չունեն կառավարությունում, և նրանց վաղեմի դաշնակիցները Նոր Դեմոկրատական ​​կուսակցությունում ավելի վաղ հայտարարել էին, որ այլևս չեն սատարելու իշխող կուսակցությանը, վստահության հաջող քվեի հավանականությունը փոքր է:

--00—ՅՄ