ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կապի մեջ են Սիրիայում էսկալացիայի հարցով: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան՝ մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ համակարգում է Սիրիայում էսկալացիայի հարցը։
Հիշեցնենք՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ավելի վաղ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի խորհրդակցություններ էին խնդրել մարտի 10-ին:
--00—ՍՊ