Տիգրանաշենի ոլորաններում բախվել են մեքենան ու բեռնատարը. վիրավոր կա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News 

դդ

Այսօր՝ մարտի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Երևան Մեղրի ավտոճանապարհի 88 կմ հատվածում՝ Տիգրանաշենի ոլորաններում, բախվել են «Dodge» մակնիշի ավտոմեքենան և «Foton» մակնիշի բեռնատարը: 
 
Shamshyan- ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն:
 
Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը: 
 
Ավելին՝ սկզբնաղբյուրում։

--00—ՍՊ