ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News
Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա՝ բանակցելու ԱՄՆ պատվիրակության հետ։
Ջիդդայում Զելենսկին, ինչպես սպասվում է, կհանդիպի Սաուդյան Արաբիայի թագաժառանգ և վարչապետ Մուհամմադ բին Սալմանի հետ: Ավելի վաղ արքայազնը հանդես է եկել որպես միջնորդ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև բանակցություններում, որոնք տեղի են ունեցել Էր Ռիադում՝ փետրվարի 18-ին:
--00—ՍՊ