Փաշինյանը կարող է հանձնել պատերազմի հերոսներին, շքանշան ստացածներին, եթե տերերն ասեն. թուրքագետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News 

Ադրբեջանը դեռ շատ բաներ է պահանջելու, թուրքի հետ փոխզիջման չի կարելի գնալ, նրանց ախորժակը բացվել է։ Ադրբեջանն ու Թուրքիան պահանջում են պատերազմի հերոսներին, շքանշան ստացածներին, իշխանությունը կկատարի, եթե վերևներից թույլ տան։ Հայերն իրենց պատիվն ու ընտանիքը պաշտպանելու համար են Արցախում ձեռքները զենք վերցրել։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը։  

Անդրադառնալով Սիրիայում ընթացող սպանություններին, թուրքագետը նկատեց, որ Արևմուտքի թույլտվությամբ է այդ ամենը արվում, նրանք չեն խառնվում, թողնում են, որ մինչև վերջին մարդը Սիրիայում կոտորվի։
«Հիմա քրդերի հարցերն են ուզում լուծել, քրդերը կպառակտվեն, Թուրքիան մի մասի գլխին կտա, մյուս մասը՝ կպայքարի։ Թուրքիան ամբողջությամբ հիմա Սիրիայում հաստատվել է։ Հիմա կռիվը քրիստոնյաների և հայերի դեմ չէ, բայց վաղը հայերի հարցերը կլուծեն, կմեղադրեն, իբր հարձակվել են՝ զենք են վերցրել»։

Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ