ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News
Սիրիայում տուժած անձանց շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան։ Այդ մասին լրատվամիջոցներին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Հաղորդվում է, որ ՀՀ ԱԳՆ-ն հետևում է Սիրիայում զարգացումներին: Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսը կապի մեջ է տեղական իշխանությունների և համայնքային կառույցների հետ:
--00—ՍՊ