Ուկրաինայի պատվիրակությունը կոնկրետ քայլեր է ներկայացրել հակամարտության ավարտի համար․ Ուոլց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

 

ֆ
Ուկրաինայի պատվիրակությունը կոնկրետ քայլեր և առաջարկներ է ներկայացրել հակամարտությունն ավարտելու համար։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։ 
 
Մոտ օրերս բանակցություններ տեղի կունենան Ռուսաստանի ներկայացուցչի հետ, նշել է նա։ 
 

Ուկրաինայի նախագահի գրասենյակից էլ հայտարարել են, որ Միացյալ Նահանգները պարտավորվել է Ռուսաստանի ներկայացուցիչների հետ քննարկել այդ կոնկրետ առաջարկները: Ուկրաինական պատվիրակությունը ևս մեկ անգամ ընդգծել է, որ եվրոպացի գործընկերները պետք է ներգրավված լինեն խաղաղության գործընթացում։ Ի վերջո, երկու երկրների նախագահները պայմանավորվել են հնարավորինս արագ համապարփակ համաձայնագիր կնքել Ուկրաինայի կրիտիկական հանքային ռեսուրսների մշակման վերաբերյալ՝ Ուկրաինայի տնտեսությունն ամրապնդելու և Ուկրաինայի երկարաժամկետ բարգավաճումն ու անվտանգությունը երաշխավորելու համար։ 

 --00—ՍՊ