ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News
Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտ Արզումանյանը Միլանում ներկա է եղել Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակչի՝ «Ինտեր»-«Ֆեյենորդ» պատասխան խաղին, որտեղ միլանյան թիմը 2:1 հաշվով հաղթանակ է տարել և երկխաղյա դիմակայության արդյունքում ՉԼ քառորդ եզրափակչի ուղեգիր է նվաճել:
Հանդիպումից հետո Արզումանյանը հանդիպել է ազգային հավաքականում իր նախկին թիմակից, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
Խաղից առաջ Արզումանյանը միլանյան ակումբի ֆան-շոփից գնել է Մխիթարյանի մարզաշապիկը:
Մեկ այլ գրառմամբ էլ Արզումանյանը փոխանցել է Հենոյի բարևները:
--00—ՅՄ