Դեվդորակիի թունելում ժամանակավորապես կսահմանափակվի բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

ֆֆ

Վրաստանի ՊԵՀ ճանապարհային դեպարտամենտի և Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն, միջազգային նշանակության (Մ-3) Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (դեպի Ռուսաստանի Դաշնության սահման) ավտոճանապարհի 132-135 կմ հատվածում գտնվող Դեվդորակիի թունելում իրականացվող պրոֆիլակտիկ աշխատանքներով պայմանավորված՝ մարտի 13-ին՝ ժամը 10։00-17։00-ը, կսահմանափակվի բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը։ Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։

Թունելի փակման ընթացքում ավտոտրանսպորտի երթևեկությունը կիրականացվի ներպետական նշանակության (Ն-205) Դեվդորակիի թունելի շրջանցիկ ճանապարհով։ Ավտոտրանսպորտի երթևեկությունը կիրականացվի պարեկային ոստիկանության վերահսկմամբ ու համակարգմամբ։
 

 --00—ՍՊ