ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News
Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) գլխավոր քարտուղարությունը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ բանակցությունների ավարտը և երկու պետությունների միջև հարաբերությունների հաստատումը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Իսլամական համագործակցության կազմակերպությունը։
Գլխավոր քարտուղարությունը բարձր է գնահատել այս համաձայնագիրը, որը կամրապնդի անվտանգության և կայունության հիմքերը կովկասյան տարածաշրջանում ու կհաստատի ամբողջ աշխարհում հակամարտությունների կարգավորման գործում խաղաղ միջոցների արդյունավետությունը։
Իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարությունը վերահաստատել է իր լիակատար աջակցությունը երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում երկխոսության շարունակմանը։
--00--ՀԱ