Բոտոքս ներարկումների համար նախատեսված չհայտարարագրված դեղամիջոցների ներկրման փորձը կանխվել է. ՊԵԿ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

Capture

ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. շաբաթվա պատկերը.

▪️Բոտոքս ներարկումների համար նախատեսված չհայտարարագրված դեղամիջոցների ներկրման փորձը կանխվել է 

▪️Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման 
բրենդային ժամացույցներ

▪️Բացահայտվել է չհայտարարագրված 143 կգ ընդհանուր քաշով տարբեր տեսակի տնտեսական ապրանքների տեղափոխման դեպք

▪️Բեռնատարներից մաքսային ծառայողները հայտնաբերել են չհայտարարագրված 1250 կգ ընդհանուր քաշով լոլիկ

▪️Հայտնաբերել է 9,840 տուփ մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտ

--00—ՅՄ