ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News
ՀՀ ֆինանսների նախարարությունը Հայաստանի Հանրապետության կողմից նոր եվրապարտատոմսերի թողարկման վերաբերյալ մանրամասներ է հայտնել։
Ըստ տեղեկատվության՝ 2025թ. մարտի 5-ին Հայաստանի Հանրապետությունը միջազգային կապիտալի շուկայում հաջողությամբ տեղաբաշխեց 750 մլն ԱՄՆ դոլար ծավալով, 10 տարի մարման ժամկետով եվրապարտատոմսեր` 7.1% եկամտաբերությամբ:
Նոր եվրապարտատոմսերի արժեկտրոնի եկամտաբերությունը կազմում է 6.75%:
Սա Հայաստանի կողմից միջազգային կապիտալի շուկայում եվրապարտատոմսերի հինգերորդ թողարկումն է:
Եվրապարտոմսերի թողարկումը նախատեսված է 2025 թվականի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքով, ներառված է 2025 թվականի փոխառությունների ծրագրում:
Եվրապարտոմսերի թողարկումից ստացված զուտ հասույթը կօգտագործվի պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման նպատակով:
Եվրապարտատոմսերի տեղաբաշխման պայմանները
Թողարկող Հայաստանի Հանրապետություն
Վարկանիշ BB- (կայուն) S&P / BB- (կայուն) Fitch / Ba3 (կայուն) Moody’s
Տեղաբաշխված ծավալ 750,000,000 ԱՄՆ դոլար
Գնանշման օր 2025թ. մարտի 5
Վերջնահաշվարկի օր 2025թ. մարտի 12
Մարման օր 2035թ. մարտի 12
Արժեկտրոն 6.75%
Տեղաբաշխման գին 97.524%
Եկամտաբերություն 7.1000%
ԱՄՆ 10տ. Ուղենշ 4.675% (2035թ. փետրվարի 15)
Շեղումը ԱՄՆ 10տ. ուղենշի նկատմամբ 286 բ.կ.
Ցուցակում Լոնդոնի բորսա
Սույն հայտարարության մեջ նշված պարտատոմսերը չեն գրանցվել և չեն գրանցվելու ԱՄՆ Արժեթղթերի մասին 1933թ. օրենքի համաձայն և չեն կարող առաջարկվել կամ վաճառվել ԱՄՆ-ում՝ բացառությամբ գրանցման պահանջից ազատման կիրառելի դեպքերի:
--00—ՅՄ