«Վաշինգտոնն ընդգծել է հայ գերիների ազատ արձակումը»․Գենսերը կոչով դիմել է Փաշինյանին, Միրզոյանին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

.

Իրավապաշտպան, Բաքվի բանտում պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ընտանիքի փաստաբան Ջարեդ Գենսերը կոչ է արել Հայաստան վարչապետ Նիկոլ Փաշինյանին, արտգործնախարար Արարատ Միրզոյանին ուշադիր ուսումնասիրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Մայք Ուոլցի հայտարարությունները։ 

Գենսերը նշել է, որ Վաշինգտոնն ընդգծել է ոչ միայն խաղաղության պայմանագրի ավարտի անհրաժեշտությունն, այլև հայ գերիների ազատ արձակումը։ 

«Վստահ եմ, որ այս առանցքային կետերում դուք լիովին համաձայն եք Թրամփի վարչակազմի հետ», - X-ում գրել է Գենսերը՝ կից հրապարակելով Ուոլցի երեկվա հայտարարությունը։

--00--ՀԱ