Մալթան ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առաջընթացի մասին հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

.

Մալթայի Հանրապետության արտաքին գործերի, Եվրոպայի հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում ձեռք բերված առաջընթացի մասին հայտարարությունը։ 

Այս մասին նշված է Մալթայի Հանրապետության արտաքին գործերի, Եվրոպայի հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջի X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։  

«Մալթան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում ձեռք բերված առաջընթացի մասին հայտարարությունը, որը նշանակալի քայլ է Հարավային Կովկասում կայունության և բարգավաճման հասնելու համար։ Մենք խրախուսում ենք երկու կողմերին երկխոսությանն ուղղված նրանց նվիրվածության և վերջնական համաձայնագրի շուտափույթ ստորագրման համար»,-իր գրառման մեջ նշել է Իեն Բորջը: 

--00--ԱՀ