ԱԽ քարտուղարը չեխ գործընկերներին է ներկայացրել ՀՀ մոտեցումները խաղաղության հաստատման վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

photo_2025-03-18_18-05-58

Մարտի 18-ին ընդունել եմ Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Օնդրժեյ Բենեշիկի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով պատվիրակության այցը Հայաստան՝ գոհունակությամբ նշել եմ Հայաստանի և Չեխիայի միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակն ու ընդգծել այն զարգացնելու անհրաժեշտությունը: Զրուցակիցներիս հետ քննարկել ենք արտատարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր և դրանց ազդեցությունը մեր տարածաշրջանային անվտանգային իրավիճակի վրա:

Ներկայացրել եմ ՀՀ կառավարության կողմից իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները, ինչպես նաև ՀՀ մոտեցումները տարածաշրջանային խաղաղության հաստատման վերաբերյալ: Վերջինիս համատեքստում նաև ներկայացրել եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի վերջին զարգացումները:

--00—ՅՄ