Շատ լավ և արդյունավետ հեռախոսազրույց ունեցա ՌԴ նախագահ Պուտինի հետ․ Թրամփ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

լլ

Իմ այսօրվա հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Պուտինի հետ շատ լավ և արդյունավետ էր։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Truth-ում։ 

«Քննարկվեցին խաղաղության պայմանագրի բազմաթիվ տարրեր։ Թե՛ նախագահ Պուտինը, թե՛ նախագահ Զելենսկին կցանկանային տեսնել պատերազմի ավարտը։ Մենք, հուսով ենք, հանուն մարդկության կանենք մեր գործը»,- նշել է նա:

 


 

--00—ՍՊ