Խելքներդ հացի հե՞տ եք կերել, ա՛յ վախվորածներ, Բաքվին պատասխանեք. Նորիկյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News 

Բաքվին ատամ պետք է ցույց տալ, ձեռքերս չպետք է պարզենք ու հանձնվենք, նրանց կտրուկ պետք է ասել՝ քթներդ չմտցնեք մեր որոշումների մեջ, ՀՀ-ում ապրող քաղաքացին է որոշում, թե ինչ Սահմանադրություն ընդունի։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը։  

Բանախոսի համոզմամբ, համաձայնագիրը ստորագրելու համար միջազգային երաշխիքները պարտադիր են, որպեսզի նրանք չխախտեն պայմանագիրը․ «Խելքներդ հացի հետ ե՞ք կերել, կատարում եք Ալիևի բոլոր պահանջները, վախվորած իշխանություն է, Ադրբեջանը օգտվում է դրանից»։  

Նորիկյանի համոզմամբ, գործող իշխանությունն իրեն սպառել է, քաղաքական ուժերը պետք է միավորվեն ու բեկեն ընթացքը, թույլ չտալով, որ Փաշինյանը երրորդ ժամկետով ընտրվի։

Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում:

 

--00—ԱՊ