ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը կարծում է, որ ԵՄ-ն մինչև 2030 թվականը պետք է հասնի ռազմական շարժունակության բարձր մակարդակի, ինչպես նաև մեծացնի ներդրումները հակաօդային պաշտպանության համակարգերի, հակահրթիռային պաշտպանության համակարգերի, զինամթերքի, բոլոր ժամանակակից տեսակի անօդաչու թռչող սարքերի և հակաօդային համակարգերի արտադրության մեջ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։
Եվրահանձնաժողովը չորեքշաբթի օրը կներկայացնի Եվրամիության նոր պաշտպանական ռազմավարության մանրամասն նախագիծը, որով նախատեսվում է մոտ 800 միլիարդ եվրո օգտագործել առաջիկա չորս տարիների ընթացքում։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
--00—ՍՊ