Վրացիների վերջին մարզումը Հայաստան ուղևորվելուց առաջ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

FF

Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը շարունակում է նախապատրաստվել Հայաստանի դեմ խաղերին: Երկրորդ օրը թիմը լիակազմ մարզվել է Միխեիլ Մեսխիի անվան մարզադաշտում: Հավաքականը մարտի 19-ին կմեկնի Երևան, որտեղ երեկոյան կանցկացնի նախախաղային մարզում Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում:

Հարձակվող Զուրիկո Դավիթաշվիլին նշել է. «Շատ ենք սպասել այս խաղերին: Երկար դադարից հետո կարոտել ենք ազգային հավաքականը: Գիտենք խաղի կարևորությունը՝ B լիգայում մնալու համար: Կանենք ամեն ինչ լավ արդյունքի համար»:

Նորեկ Լուկա Լացաբիձեն կիսվել է տպավորություններով. «Թիմում բոլորը ջերմ ընդունեցին ինձ: Դրական էմոցիաներով եմ լցված»:

Հայաստանի դեմ B լիգայի պլեյ-օֆֆի խաղերը կկայանան մարտի 20-ին Երևանում և մարտի 23-ին Թբիլիսիում: Գուրամ Կաշիան և Խվիչա Կվարացխելիան բաց կթողնեն Երևանում կայանալիք խաղը՝ նախկինում ստացած դեղին քարտերի պատճառով:

Վրաստանի հավաքականի կազմը (հիմնական)

Դարպասապահներ: Գիորգի Մամարդաշվիլի, Գիորգի Լորիա, Լուկա Գուգեշաշվիլի
Պաշտպաններ: Գուրամ Կաշիա, Օթար Կակաբաձե, Լաշա Դվալի, Լուկա Լացաբիձե
Կիսապաշտպաններ/Հարձակվողներ: Օթար Կիտեիշվիլի, Գիորգի Չակվետաձե, Զուրիկո Դավիթաշվիլի, Խվիչա Կվարացխելիա, Բուդու Զիվզիվաձե

Մարտի 19-ի ժամանակացույց

17:30 — Վրաստանի մարզչի մամուլի ասուլիս
18:00 — Վրաստանի մարզում
19:00 — Հայաստանի մարզչի մամուլի ասուլիս
19:30 — Հայաստանի մարզում

Armsport

--00—ՍՊ