Ավտովթար է եղել Էջմիածին-Աղավնատուն ավտոճանապարհին․ կան տուժածներ և մեկ զոհ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

l-0x0wh-1030x600z-0.7633

Մարտի 19-ին, ժամը 01։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Էջմիածին-Աղավնատուն ավտոճանապարհի 7-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Կ․, ծնված 1990 թ․) դուրս է եկել ավտոճանապարհի եթևեկելի հատվածից, բախվել ծառին և կողաշրջվել. առկա է գազի արտահոսք, ավտոմեքենայում կան արգելափակված քաղաքացիներ:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը, ուղևորներ Հ․ Վ․-ն և Կ․ Վ․-ն (ծնված 1987 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն։ Կ․Վ․-ն հոսպիտալացման ճանապարհին մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

--00—ՅՄ