ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News
Ուրուգվայում Հայաստանի դեսպանության ներկայացուցիչները մարտի 15-ին մասնակցել են Բելգիայի դեսպանության նախաձեռնությամբ արդեն չորրորդ տարին անընդմեջ Մոնտեվիդեոյում անցկացվող արագ նավարկության մրցույթին։ Այս մասին հայտնում է Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը։
Նշվում է, որ մրցույթին մասնակցել են նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ մյուս պետությունների դեսպանությունների ներկայացուցիչները։
ՀՀ դեսպանության հաղորդմամբ՝ միջոցառումը կազմակերպվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա շրջանակներում։
--00--ԱՀ