ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News
Եվրոպական միությունն անհապաղ պետք է մշակի Ուկրաինային ԵՄ-ի կազմ ընդունելու հստակ ճանապարհային քարտեզ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Politico-ն՝ այս մասին համատեղ հայտարարություն են տարածել Շվեդիայի, Ֆինլանդիայի, Դանիայի, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի կառավարությունները։
«Մենք, հաստատելով Ուկրաինայի լիակատար հանձնառությունը ԵՄ-ին անդամակցության հեռանկարին, կոչ ենք անում արագացնել նրա ընդունման գործընթացը»,- ասված է հայտարարության մեջ։
Փաստաթղթում ընդգծվում է, որ եկել է այդ ուղղությամբ հավակնոտ ու արդյունավետ որոշումներ ընդունելու ժամանակը։
Հայտարարության հեղինակները նշել են, որ Ուկրաինան զգալի առաջընթաց է արձանագրել բարեփոխումների անցկացման հարցում և այժմ եկել է ժամանակը, որպեսզի մոբիլիզացվեն ջանքերը՝ օգնելու Ուկրաինային ԵՄ-ին անդամակցությանը հասնելու համար:
--00—ՅՄ