Արթիկում բախվել են շտապօգնության «Toyota»-ն ու «Opel»-ը. վիրավորներից մեկը բուժքույրն է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

photo_2025-03-19_16-53-31

Այսօր՝ մարտի 19-ին, շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 08:20-ի սահմաններում Արթիկ քաղաքի Բաղրամյան փողոցում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 63-ամյա Հայկազ Մ.-ի վարած Հանրապետական շտապօգնության Շիրակի մարզային կայանի հաշվեկշռում հաշվառված «Toyota» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան և 37-ամյա Վահան Ա.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Հայկազ Մ.-ն, նրա ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 37-ամյա Քրիստինե Ս.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արթիկ» բժշկական կենտրոն: Բախման հետևանքով «Opel»-ը հայտնվել է կանաչ գազոնում՝ մնալով ավտոմեքենայի և բետոնե սյան արանքում։

Վթարի փաստով Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:  Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորներից Քրիստինե Ս.-ն աշխատում է «Արթիկ» բժշկական կենտրոնում՝ որպես բուժքույր: 

--00—ՅՄ