ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրել է․
«Որևէ մեկը Նիկոլ Փաշինյանին իրավունք չի տվել արցախահայությանը զրկել հազարամյակների բնօրրանից և դատարկված Արցախը նվիրել ագրեսորին։
Նիկոլ Փաշինյանն իրավասություն և համարժեք լեգիտիմություն չունի հայ ժողովրդի հավաքական ապագայի հաշվին հերթական կապիտուլյացիայի ենթարկելու Հայաստանը։
«Խաղաղության» կոչվող թուղթը հայ ժողովրդի համար ինքնասպանական, միակողմանի վերջնագիր է՝ Նիկոլ Փաշինյանի աթոռի և սեփական անվտանգության դիմաց»։
--00—ՍՊ