ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեհյուն Բայրամովը կրկին հայտարարել է, թե «խաղաղության պայմանագրի» ստորագրման համար պետք է փոփոխել ՀՀ Սահմանադրությունը՝ «վերացնելով խոչընդոտները»։
Բայրամովը նիդերլանդացի իր գործընկեր Կասպար Վելդկամպի հետ հեռախոսազրույցում կրկին նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցը։
Հիշեցնենք՝ նա ավելի վաղ «խաղաղության պայմանագրի համար ստորագրման հարցը» բարձրացրել էր Միացյալ Թագավորության արտաքին, համագործակցության և զարգացման հարցերով պետքարտուղար Դեյվիդ Լեմիի հետ զրույցում։
--00—ՍՊ