Ոստիկաններն ասացին` վերխդ հանի, «մշակում» ենք քեզ, պրիզնատ արի, անմեղ տեղը ծեծեցին ու հայհոյեցին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

Ոստիկաններն ասացին` վերխդ հանի, «մշակում» ենք քեզ, պրիզնատ արի, անմեղ տեղը ծեծեցին ու հայհոյեցին։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է արցախցի Տիգրան Ուլուբաբյանը՝ մանրամասներ ներկայացնելով իր հետ Լոռու մարզային վարչությունում կատարված բռնության դեպքից։ 

Ուլուբաբյանը նշում է՝ անհիմն տարել են հարցաքննության, առանց մեղադրանքի հարցաքննել, ծեծել ու խոշտանգել։ 

Արցախցի երիտասարդը պահանջում է՝ պետք է պատժել ոստիկաններին, որ բռնություն են կիրառել նրա նկատմամբ։ 
 

Հիշեցնենք՝ երեկ հայտնի դարձավ, որ Վանաձորում անհիմն, չապացուցված գողության մեղադրանքով ոստիկանության բաժնում ծեծի են ենթարկել պատերազմների մասնակից Տիգրան Ուլուբաբյանին, ոտքով հարվածներ են հասցրել գլխին։

Փաստաբան Ռոման Երիցյանն, ավելի վաղ անդրադառնալով այս դեպքին, նշել էր․ 

«Խոշտանգվել է երեք պատերազմների մասնակից, ծնողազուրկ երեխա, զոհվածի որդի և եղբայր։ Խոշտանգվել է մեր հայրենակիցը, իսկ մենք նրա կողքին չե՞նք կանգնում։ Մենք հաշտվո՞ւմ ենք դեպքի առթիվ միայն ծառայողական քննություն նշանակելու կամ ձևական առումով քրեական վարույթ նախաձեռնելու հետ։ Մենք լուռ նայելու կամ հետևելու ենք պասիվ նախաքննությանը և հետո զարմանանք, թե ինչո՞ւ է վարույթը կարճվում ապացույցների անբավարարության հիմքով։ Մենք թույլ ենք տալո՞ւ, որ ոստիկանները թաքցնեն ապացույցները, մնան անպատիժ և շարունակեն նույն ձև։ Ըստ ձեզ՝ նորմա՞լ է, որ մինչև հիմա պարզ չեն Տիգրանին խոշտանգման ենթարկած ոստիկանների տվյալները»։


Ավելին՝ տեսանյութում։ 
 

--00—ՍՊ