Մեքենան բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին․ վիրավոր կա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

АА

Մարտի 19-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին, Արտաշատ քաղաքի վարչական տարածքում Արարատի մարզի բնակիչ 53-ամյա Արտակ Հ․-ն իր վարած «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենայով բախվել բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին և հայտնվել երթևեկելի գոտում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 1 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։

 
 

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

 

--00—ՍՊ