Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը վճռորոշ է տարածաշրջանում կայուն խաղաղության համար․ Վելդկամպ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

AA

Նիդերլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպը Հայաստան կատարած այցից հետո հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովի հետ։

«Ես ողջունել եմ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումը և ընդգծել եմ հաջորդ քայլերի կարևորությունը ստորագրման ճանապարհին:

Այս համաձայնագիրը վճռորոշ նշանակություն ունի տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության համար»,- գրել է նա։
 

--00—ՍՊ