ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News
Իսրայելի զինվորականները վերսկսել են ցամաքային գործողությունները Գազայում և վերականգնել հսկողությունը կենտրոնական հատվածում գտնվող «Նեցարիմ» միջանցքի նկատմամբ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։
«Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի ուժերը թիրախային ցամաքային գործողություններ են սկսել Գազայի հատվածի կենտրոնական և հարավային մասերում՝ նպատակ ունենալով ընդլայնել անվտանգության գոտին և ստեղծել մասնակի բուֆեր հյուսիսում և հարավում: Այս գործողության շրջանակներում ուժերը կրկին վերահսկողության տակ են վերցրել տարածքները մինչև «Նեցարիմ» միջանցքի կենտրոնական հատվածը», - ասվում է հաղորդագրության մեջ։
--00—ՍՊ