ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News
Հայաստանը ավիափոխադրումների ոլորտում որպես տարանցիկ ուղի դառնալու գործընթացում նոր հաջողություններ է գրանցում։ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից ստացված տեղեկությունների համաձայն՝ 2018-2019 թվականերին Հայաստանը որպես տարանցիկ երկիր օգտագործել է 36 ուղևոր, 2024 թվականին այդ ուղևորների թիվը գերազանցել է 172 հազարը, իսկ ընթացիկ տարվա մարտի 11-ի դրությամբ Հայաստանը որպես տարանցիկ երկիր է օգտագործել 14 հազար 542 ուղևոր:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը նշեց՝ տարանցիկ ուղևորահոսքի մեծ մասն իրականցվել է տեղական ավիաընկերությունների կողմից:
«Տարանցիկ ուղևորների թվի ավելացման մեջ կարևոր և որոշիչ դեր ունեն տեղական ավիաընկերությունները, քանի որ դրանք հնարավորություն ունեն Հայաստանի օդանավակայնները որպես տարանցիկ կետեր օգտագործելու միջոցով երրորդ երկրից ուղևորին տեղափոխել մեկ այլ երկիր, ինչի հնարավորությունը շատ այլ ավիաընկերություններ չունեն, քանի որ գրանցված չեն Հայաստանում: Այսինքն, եթե մեր երկրում չգրանցված ավիաընկերությունը երրորդ երկրից չվերթ է իրականացնում դեպի Հայաստան, այլևս չի իրականացնում չվերթ դեպի մեկ այլ երկիր՝ հաշվի առնելով օդային փոխադրումների ոլորտում միջկառավարական համաձայնագրերը»,- ասաց Արմեն Սիմոնյանը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ