Ուկրաինան դադարեցրել է ՌԴ-ի հետ կապի ոլորտում համագործակցության համաձայնագրի գործողությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

,

Ուկրաինայի նախարարների կաբինետը դադարեցրել է Ռուսաստանի Դաշնության կառավարության հետ կապի ոլորտում համագործակցության մասին 1993 թվականին Կիևում կնքված համաձայնագրի գործողությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան որոշումը կայացվել է Ուկրաինայի կառավարության վերջին նիստի ընթացքում։

Որոշման մասին տեղեկացրել է Ուկրաինայի Գերագույն Ռադայում նախարարների կաբինետի ներկայացուցիչ Տարաս Մելնիչուկը՝ իր պաշտոնական «Տելեգրամ» ալիքում։

Համաձայնագիրը ստորագրվել էր ավելի քան 30 տարի առաջ՝ հետխորհրդային երկրների միջև կապի համակարգերի համագործակցության և կարգավորման նպատակով։ 

 

--00—ԱՀ