ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News
Մոսկվայի Նովոդեւիչեւի գերեզմանատանը հարգանքի տուրք եմ մատուցել ԽՍՀՄ զրահատանկային ուժերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի եւ ԽՍՀՄ ծովակալ Հովհաննես Իսակովի հիշատակին։ Այս մասին գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Ավելի վաղ Մոսկվայի ու Համայն Ռուսիոյի Հայոց պատրիարքությունում Շարմազանովը հանդիպել է Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են հայապահպանությանն եւ հայ-ռուսական դարավոր բարեկամությանն առնչվող հարցեր»։
--00—ՅՄ