Մարիա Զախարովան մասնակցել է Բեդրոս Կիրկորովի վերջին հրաժեշտին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

․

Բեդրոս Կիրկորովի հուղարկավորությանը մասնակցել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ 

Մարիա Զախարովան ընդգծել է Բեդրոս Կիրկորովի ներդրումը Ռուսաստանի և Բուլղարիայի մշակույթի մեջ, ինչպես նաև նրա ազդեցությունը Ալյոշայի հուշարձանի պահպանման վրա։

«Ես շատ լավ հիշում եմ, թե ինչպես էր Բեդրոս Կիրկորովը ողջ սիրտով պայքարում Բուլղարիայում Ալյոշայի հուշարձանը պահպանելու համար, ինչպես նա հարցը բարձրացրեց հանրության առաջ, ինչպես աղաղակեց այդ մասին. նա այն ժամանակ առաջին գծում էր։ Ահա թե ինչու այս օրը ես չէի կարող չգալ և անձամբ հրաժեշտ չտալ այս մարդուն»,- գրել է Զախարովան։

Կիրկորով ավագը մահացել է մարտի 18-ին։ Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ֆիլիպ Կիրկորովի հայրը 92 տարեկան էր։ Տելեգրամյան ալիքները հայտնել են, որ արտիստի մահվան պատճառը կարող էր լինել սրտի սուր անբավարարությունը։

--00—ԱՀ