Արցախի ՊԲ ֆեյսբուքյան պաշտոնական էջն անվանափոխվել է, նյութերը՝ ջնջվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

․

Արցախի ՊԲ-ի պաշտոնական էջի ամբողջ բովանդակությունը ջնջվել է, իսկ էջն անվանափոխվել:

Այս մասին ֆեյսբուքյան  էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը.

 «Արցախի ՊԲ-ի պաշտոնական էջի ամբողջ բովանդակությունը ջնջվել է, իսկ էջն անվանափոխվել, գլխանկարն էլ արհեստական բանականության նկարած ինչ-որ հիմարություն է։

Չգիտեմ, թե ովքեր էին / են էջի ադմինները, բայց սա, շատ մեղմ ասած, ստորություն է։ Եւ հանցագործություն ազգային հիշողության դեմ։

12 տարվա պատմությունը ջնջել են»:

Արցախի գործող իշխանությունները դեռ որևէ կերպ չեն մեկնաբանել տեղի ունեցածը։

 

--00—Ա Հ