ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News
Մայրաքաղաքի հասարակական տրանսպորտում արդեն հնարավոր է վճարել Apple Pay-ով և Google Pay-ով: Այս եղանակով վճարելու համար անհրաժեշտ է ունենալ Telcell Visa թվային քարտ, որը կարող եք անվճար ստեղծել Telcell Wallet-ում՝ առանց բանկ այցելելու։ Երբ Ձեր քարտը հասանելի դառնա հավելվածում, այն կցում եք Apple Wallet-ին կամ Google Pay-ին և վճարում՝ հեռախոսը մոտեցնելով վալիդատորին։
Տրանսպորտային բարեփոխումների շրջանակում սա Telcell-ի հերթական քայլն է՝ ուղղված տրանսպորտից օգտվելը էլ ավելի հեշտ ու հարմարավետ դարձնելուն։
«ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲ ընկերությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
--00—ԱՊ