Ադրբեջանի ԱԳՆ-ն կեղծ շահարկումներով պատասխանել է Արարատ Միրզոյանին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

.

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը  կեղծ մեղադրանքներով պատասխանել ՀՀ ԱԳՆ ղեկավարին: Այս մասին հայտնում է apa.az -ը:

Նշվում է, որ երբ Հայաստանը հաղթահարի առկա դժվարությունները, պայմանագիրը պատրաստ կլինի ստորագրման․ 

«Ադրբեջանը շարունակելու է խաղաղ ջանքերը բոլոր ուղղություններով և վճռականորեն կանխելու է այս գործընթացի դեմ ուղղված քայլերը»։

Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ կրկին տեղ է գտել պնդումն այն մասին, իբր, Հայաստանը հավակնում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և այդ մասին ամրագրում կա ՀՀ Սահմանադրության մեջ: Գերատեսչությունը պնդել է, թե երկար ժամանակ խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ համաձայնության չգալու «մեղքը հայկական կողմինն» է:

«Երբ արտգործնախարարը և Հայաստանի այլ պաշտոնյաներ հայտարարում են, որ Ադրբեջանը դրական չի արձագանքում, այսպես կոչված, հաղորդակցությունների և «զենքի վերահսկման մեխանիզմների» վերաբերյալ առաջարկներին, թվում է, թե հայկական կողմը կամ չի հետևում այս հարցում Ադրբեջանի ԱԳՆ մեկնաբանություններին, կամ ձգտում է ոչ բարի կամք դրսևորել և շահարկումների դիմել»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ նկատի ունենալով սեփական երկրի Պաշտպանության նախարարության կեղծ հաղորդագրություններին ու ապատեղեկատվությանը տված ՀՀ ՊՆ և վարչապետի աշխատակազմի պատասխանները:


--00--ԱՀ